Երեկ ՝ ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի հռչակման» երդմնակալությունը:
Երեկ հանրահավաքի մասնակիցները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունից հետո դժգոհ հեռացան Ազատության հրապարակից: Իսկ արդեն երեկոյան ժամը 18:00-ի հանրահավքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները, սակայն, պողոտայի սկզբում պատ կազմեցին և չթույլատրեցին ցուցարարներին առաջ շարժվել:
Հանրահավաքի մասնակցիներին միացավ նաև Ղարաբաղյան պատերազմում զոհվածի մայրը, ով իր բողոքն ու վրդովմունքը հայտնեց ոստիկաններին. «Սպանե՛ք ինձ, եթե մեղք եմ գործել»,-պարբերաբար ասում էր կինը: