Հայաստանի կողմից Ռուսաստանից չորս Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը մնում է առեղծված, քանի որ այդ ինքնաթիռները թույլ չեն տալիս ռեալիզացնել որակական և քանակական առավելությունն Ադրբեջանի նկատմամբ, Lenta.ru-ի փոխանցմամբ' գրում է Oryx-ը։
Հրապարակման մեջ հայկական Սու-30ՍՄ կործանիչները կոչվում են սպիտակ փղեր։ «Չորս Սու-30ՍՄ-երը, հավանաբար, բավարար չեն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում ադրբեջանական տասնմեկ ՄիԳ-29-ների դեմ պայքարելու համար, որոնց օդաչուները պատրաստվել են թուրքական օդուժի հետ անցկացվող վարժանքներին»,–գրում է թերթը։
Նաև նշվում է, որ Երևանի կողմից Մոսկվայից 4-ի փոխարեն 12 Սու-30ՍՄ-ի ձեռքբերումը կպահանջեր խոշոր ֆինանսական միջոցներ, որը ծանր բեռ կլիներ երկրի փոքր բյուջեի համար: Նաև, ի պատասխան սրան, Ադրբեջանը կարող էր Պակիստանից գնել 24 JF-17 ինքնաթիռ, որոնք իրենց հնարավորություններով զիջելով Սու-30ՍՄ-ին, թույլ կտային քանակական առավելություն իրացնել Հայաստանի նկատմամբ։
Oryx-ը հնարավոր է համարում, որ հայկական կողմը կարող է Սու-30ՍՄ-ը «վերադարձնել Ռուսաստանին, իսկ խնայված գումարն օգտագործել զինված ուժերի այլ ոլորտներում ներդրումներ անելու համար»: