Պոտենցիալ վտանգավոր 7482 աստերոիդն (1994թ. PC1) անցել է Երկրից 2 միլիոն կմ հեռավորության վրա, ասվում է «Ռոսկոսմոս»-ի հայտարարության մեջ։
Պետական կորպորացիայում հայտնել են, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աստղադիտակը լուսանկարել է պոտենցիալ վտանգավոր 7482 աստերոիդը:
«Կադրերը ստացվել են հունվարի 18-ի գիշերը՝ աստերոիդի' նվազագույն հեռավորությամբ Երկրին մոտենալու ժամանակ։ Հունվարի 18-ին այն անցել է մեզանից մոտ 2 միլիոն կմ հեռավորության վրա (դա գրեթե հինգ անգամ ավելի հեռու է, քան Լուսինը)», - ասվում է «Ռոսկոսմոս»-ի' Telegram ալիքում hրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NASA-ում հայտնել էին, որ 7482 (1994 PC1) աստերոիդը, որի տրամագիծը մոտ 1.1 կմ է, հունվարի 18-ին կանցնի Երկիր մոլորակի կողքով։ Ամենամոտ հեռավորությունը, որին կմոտենա աստերոիդը Երկրին, կլինի մոտ 2 միլիոն կմ, այն կթռնի ավելի քան 70 հազար կմ/ժ արագությամբ։