Դանակը ոսկորին պետք չէ հասցնել․ իջեցրե՛ք ծխելու վտանգը
Մինչև դանակը ոսկորին չհասնի, մենք՝ հայերս, չենք էլ մտածի վնասակար սովորությունները կրճատելու մասին։ Ամենից շատ, թերևս, խոսքը վերաբերվում է ծխելուն։ Սիգարետ ծխելը վնասակար է ոչ թե նիկոտինի, այլ այրման ու ծխի առկայության պատճառով։ Իմանալով սա, ինչպե՞ս կարելի է նվազեցնել վտանգը մեր ու հարազատների համար։
Մինչ առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, իսկ ընտանիքի անդամներն ու ընկերները՝ խնդրում, ծխողը հիմնականում չի արձագանքում ծխելը թողնելու հորդորներին․ «ֆոնային այդ աղմուկը» սովորական է դառնում։ Ինչու՞։ Միգուցե այն պատճառով, որ գերզբաղված օրվա մեջ ժամանակ չի լինում հարցի մեջ խորանալու, իսկ բոլոր այն հետազոտությունները, որոնք ներկայացնում են բժիշկներն ու գիտնականները, բավականին ծավալուն են ու անհասկանալի։ Կարճ ու առանց անծանոթ տերմինների եկեք հասկանանք՝ ինչպես է ծխելը վնասում օրգանիզմին։
Փաստ 1. Նիկոտինը բնական նյութ է, որը արտադրվում է նաև մարդու օրգանիզմի կողմից։
Եկեք սկսենք ամենասկզբից։ Ծխողը ծխում է նիկոտինի համար, քանի որ նիկոտինը կախվածություն է առաջացնում։ Նիկոտինը բնական նյութ է, որն առկա է ոչ միայն ծխախոտաբույսի, սյլ նաև առօրյայում օգտագործվող լոլիկի ու սմբուկի մեջ։ Մարդու օրգանիզմը նույնպես արտադրում է փոքր քանակով նիկոտին, բայց սիգարետ ծխելու պատճառով այն սովորում է «նիկոտին ստանալ դրսից»։ Հենց նիկոտինն է պատճառը, որ ծխողը նորից ու նորից ուզում է ծխել։
Ամփոփենք․ սիգարետ ծխելը կախվածություն է առաջացնում, որովհետև ծխախոտաբույսի մեջ կա նիկոտին։
Փաստ 2. Ինչ էլ վառես, վտանգավոր է։ Սիգարետը բացառություն չէ։
Երբ մենք այրում ենք փայտ, տերև, թուղթ կամ սիգարետ, սկսում է քիմիական ռեակցիա։ Սիգարետը այրվում է մոտ 800 աստիճան ջերմաստիճանում։ Անգամ սիգարետ արտադրող ընկերություններն են ասում, որ սիգարետի ծխի մեջ կա 6000 տարբեր նյութ, ու դրանցից 100—ը չափազանց վնասակար են մարդու համար։ Հենց այդ նյութերն են նիկոտինի հետ միասին ներթափանցում ծխողի օրգանիզմ ու առաջացնում հիվանդություններ։
Ամփոփենք․ սիգարետ ծխելը վնասակար է ոչ թե նիկոտինի՝ ինչպես շատերն են կարծում, այլ առաջացած ծխի ու այրման պատճառով։ Ծխում առկա վնասակար նյութերը նիկոտինի հետ միասին մտնում են թոքեր ու առաջացնում են հիվանդություններ։ Ծխողները, փաստորեն, ծխում են նիկոտինի համար, բայց հիվանդանում են ծխից։
Փաստ 3. Սիգարետի ծուխը վնաս է տալիս նաև չծխողին։
Երևի լսած կլինեք «երկրորդային ծխի» մասին․ դա այն ծուխն է, որը ներքաշում են մարդիկ, ում կողքին դուք ծխում եք։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրորդային ծուխը չծխողների մոտ կարող է առաջացնել լուրջ հիվանդություններ, ու սիգարետի պատճառով մահացած 8 մարդկանցից մեկը, ցավոք, չծխող է։
Ամփոփենք․ չծխողների ներկայությամբ սիգարետ ծխելով՝ մենք վտանգում ենք նրանց առողջությունը։
Մեր քննարկած փաստերը բացահայտվել են վերջին տասնամյակի ընթացքում։ Դա է պատճառը, որ սիգարետ արտադրող ընկերությունները փորձում են ամբողջությամբ փոխել իրենց բիզնեսը։ Ծախսվում են միլիարդավոր դոլարներ, որպեսզի ստեղծվի նիկոտին պարունակող այլընտրանք, որը կբացառի այրումն ու ծուխը՝ որպես հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ։ Լուծումը տրամաբանական է․ եթե ծխողը հիմնականում հիվանդանում է ոչ թե նիկոտինի, այլ ծխի ու ծխի միջի վնասակար նյութերի առկայության պատճառով, պետք է ծուխը բացառել։ Նման արտադրանք ներկայումս հասանելի է աշխարհի շատ երկրներում՝ օրինակ են հենց Հայաստանում հասանելի ծխախոտը տաքացնող սարքերը։ Ու չնայած միլիոնավոր ծխողներ ամբղջ աշխարհում արդեն փոխարինել են սիգարետը այդ արտադրանքով, այն նույնպես անվնաս չէ, այնպես որ լավագույն տարբերակը սիգարետից ընդհանրապես հրաժարվելն է։ Դժվար է, բայց՝ անհրաժեշտ։