Շատ շուտով Հայաստանում կբացվի Կովկասում իր շքեղությամբ նմանը չունեցող «Դվին» հյուրանոցային համալիրը:

Այն ներառելու է ուղղաթիռի կայանատեղի, խաղահրապարակներ, լողավազաններ, ռեստորաններ, ակումբներ, բիզնես և կոնֆերանս կենտրոններ, թատրոն և կինոթատրոն:

Հյուրանոցային համալիրը կունենա շուրջ 190 համար և ստորգետնյա ավտոկայանատեղի' նախատեսված 600 մեքենայի համար: