Վրաստանը վերանորոգում է դեպի վրաց-հայկական սահման տանող Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհը։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը:
Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի մարզը և Հայաստանը Թբիլիսիի հետ։ Ներկայումս վերանորոգվում է ճանապարհի երկու հատված, ավտոճանապարհը ծածկում են խիճի շերտով և տեղադրում եզրաքարեր։
Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2022 թվականի հոկտեմբերին։