Ֆեյսբուքյան օգտատերերը ահազանգում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում վթարի հետևանքով ջրի արտահոսք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անջատվել էր օդանավակայանի էլեկտրաէներգիան:

Կատարվածը պարզելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, որը նշեց՝ ամեն ինչ արդեն կարգավորվել է.

«Եղել է տեխնիկական խնդիր, որն արդեն իսկ կարգավորվել է»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ պահին օդանավակայանի շենքը մասամբ էր հոսանքազրկվել: