ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են օգնել հետ մղել Ուկրաինայի Զինված ուժերի ագրեսիան՝ քաղաքացիական շրջանում զոհերից և Դոնբասում հումանիտար աղետից խուսափելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը պետք է լքեն հանրապետության տարածքը։