Ամերիկացի սանատորները դիմել են ԱՄՆ-ի վարչակազմին՝ ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին «ժամանակավոր պաշտպանված անձանց» կարգավիճակ տրամադրելու կոչով: Փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել Է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման լույսով մենք վարչակազմին խնդրում ենք անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այն բանի ապահովման համար, որպեսզի Ուկրաինայի այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում, հարկադրված չլինեն վերադառնալու Ուկրաինա»,- ասված Է նամակում, որը սենատորները հղել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:
Դիմումի տակ իրենց ստորագրություններն են դրել 39 օրենսդիրներ: «Ժամանակավոր պաշտպանված անձանց» կարգավիճակը ենթադրում Է այս կամ այն երկրի քաղաքացուն ԱՄՆ-ում աշխատանքի եւ ժամանակավոր կեցության վկայագրի թույլտվության տրամադրում: Այնուամենայնիվ այն չի նախատեսում հետագայում գրին-քարտի ստացում, այսինքն՝ մշտական բնակության իրավունք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: