Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ մղվող պատերազմում։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Ես վստահ եմ, որ նա կարող է, և ես կցանկանայի հավատալ դրան: Նա ունակ է դրան»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը կրկնել է Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը նա բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն ապարդյուն։
«Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին նման կերպ վարվել։ Նրանք մեզ ռմբակոծում են, կրակում են մեզ վրա, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ»,- ասել է Զելենսկին։