Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը միջազգային մի քանի հեռախոսազրույցներ կանցկացնի, նա արդեն հեռախոսային զրույց Է ունեցել Սենեգալի նախագահի հետ:
Այդ մասին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պուտինն աշխատում Է Կրեմլում: Նա այսօր խիստ լարված աշխատանքային գրաֆիկ ունի միջազգային հեռախոսազրույցների առումով: Հեռախոսային դիվանագիտությունը շարունակվում Է եւ շատ ակտիվորեն: Այսօր մի շարք զրույցներ են նշանակված: Հենց նոր տեղի ունեցավ նրա զրույցը Սենեգալի նախագահի հետ»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: