Տեղեկությունն այն մասին, թե ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերում իրենց ուժերի մի մասը Արցախից՝ Ուկրաինա տեղափոխելու համար, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրենց առաքելությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում են տեղեկություն այն մասին, թե ռուս խաղաղապահները հեռանում են Արցախից։ Տեղեկությունները տարածվում են Արցախի և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի ֆոնին։