«Պատերազմի երկու շաբաթ Ուկրաինայում»․ այսպես է վերնագրել բրիտանական The Guardian հայտնի պարբերականը Ուկրաինայում ընթացող իրադարձություններին ծավալուն ֆոտոշարքով իր անդրադարձը։
«Հաստատումներից, Ժխտումներից և դիվանագիտությունից հետո տեղի ունեցավ մի պատերազմ, որը թեև հիմնովին կանխագուշակված էր, բայց նաև ցնցող է իր դաժանությամբ՝ պատերազմ՝ առանց կանոնների և առանց սահմանների:
Ահա հակամարտության առաջին երկու շաբաթները՝ երկու շաբաթ դիտորդների համար, բայց մի ողջ հավերժություն՝ Ուկրաինայի ժողովրդի համար, որը արդեն անհամար անհանգստացնող տեսարաններ ունի, նույնիսկ երբ Եվրոպան՝ կարճ հիշողությամբ այդ մայրցամաքը, ի վիճակի չէ ինքն իրեն համոզվելու, որ այն, ինչ չպետք է և չէր կարող երբևէ նորից տեղի ունենալ, իսկապես տեղի է ունենում այստեղ ու նորից, գրում է պարբերականը: