Գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին պատասխանել է, որ պատրաստ է նույնիսկ մեկ ձախ ձեռքով ծեծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ավելի վաղ Մասկը Տվիթերում մենամարտի մարտահրավեր էր նետել Վլադիմիր Պուտինին, որպես խաղադրույք՝ առաջարկելով Ուկրաինան: Այնուհետև աշխարհի տարբեր առաջնորդներ սկսեցին պատասխանել նրան Twitter-ում։
Մասնավորապես, Կադիրովը գրել էր, որ Իլոնը (որին նա արհամարհական կերպով անվանել էր Իլոնա) պետք է հատուկ վերապատրաստում անցնի Չեչնիայում, որպեսզի պատրաստ լինի Պուտինի հետ հանդիպմանը։
Դրան Մասկը բառացիորեն պատասխանել է. «Եթե նա (Պուտինը - խմբ.) վախենում է կռվելուց, ես պատրաստ եմ օգտագործել միայն իմ ձախ ձեռքը, և, միևնույն ժամանակ, նշեմ, որ ես նույնիսկ ձախլիկ չեմ»:
Այնուհետև Մասկը Twitter-ում ինքն իրեն վերանվանել է «Իլոնա Մասկ»։