Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։

Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124.140 ՀՀ դրամ:

Տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

Կասեցվել է ընկերության՝ առանց մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործողությունը։