Խրամորթում ադրբեջանցիներն այսօր կրկին մուղամ են միացրել, մենք էլ, ի պատասխան, միացրել ենք հայրենասիրական երգեր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահին գյուղում իրավիճակն արդեն հանգիստ է:

Նա նշեց, որ այն երկար չի տևել, հնչեցրել են մի քանի րոպե՝ ընդհատումներով:

Զորիկ Աբրահամյանն ասաց, որ բնակիչները ոչ թե վախենում և լքում են գյուղերը, այլ՝ հակառակը. «Գյուղ են վերադարձել այնպիսի բնակիչներ, որոնք տասնյակ տարիներ լքել են իրենց տները, իսկ հիմա՝ եկել են մեր կողքին լինելու»,- ասաց համայնքապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը իր ուզածին չի հասնի՝ սահամանամերձ գյուղերը չեն հայաթափվի:

Զվարթ Պետրոսյան