Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ է ձերբակալվել արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Վիտալի Սավելևը, գրում է Ինտերֆաքսը։
«Մենք երկրում ունեինք ընդհանուր առմամբ 1367 ինքնաթիռ (մինչ պատժամիջոցները-խմբ): Մենք կորցրեցինք 78 ինքնաթիռ, որոնք ձերբակալվեցին մեր թռիչքների ժամանակ»,- ասել է Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։ Օդանավերը ձերբակալվել են այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում, նշել է նա։
Սավելևի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է օդանավ գնելու շուրջ բանակցել արևմտյան լիզինգային ընկերությունների հետ, սակայն նրանք բանակցությունների չեն գնում։