Մարտի 24-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կատարվել է 2231 թեստավորում, առողջացել՝ 47 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 401 դեպք, որոնցից 409 635-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8604 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:

Մեկ օրում մահացել է 1 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 959 560 թեստավորում։