Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին նշված է այսօր' մարտի 29-ին, հրապարակված ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում։

«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:

Պարեկություն է իրականացվել 5 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում ու Լաչինի միջանցքում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է ամփոփագրում։