Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված որոշակի լարվածության միտում է նկատվում և դա մտահոգության տեղիք տալիս է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված չի բացառվում, որ որևէ մեկը, որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը»,- ասաց Սարգսյանը: