Ակտիվիստները Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող լճակը վերածել են «արյան ծովի»։ Այս մասին հայտնում է Մեդուզա ուկրաինական լրատվամիջոցը։

«Սա «Լող» ներկայացումն է, որին մասնակցել է օլիմպիական չեմպիոն Ռուտա Մեյլուտայտը։ Սա պատերազմի ժամանակ չեզոք չմնալու կոչ է»,-ասվում է գրառման մեջ։

Միջոցառումը համակարգված է եղել, և ջուրը ներկվել է բնության համար անվտանգ գույներով։