Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը քննադատել է երաժիշտ Անդրեյ Մակարեւիչին, որն աջակցել է այն հայտնիներին, որոնք լքել են Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Ռոք երաժիշտը ռուսներին վիրավորել էր անվայել արտահայտությամբ։
«Այդ Ռուսաստանը հեռացել է ձեզանից, տխմարներ, որովհետեւ Ռուսատանը նրանք են, ոչ թե դուք»,- ծաղրանքով հայտարարել էր Անդրեյը։
Իր հերթին, Սարիկ Անդրեասյանն իր Instagram-յան էջի Stories բաժնում գրել է, որ չի հասկանում արտիստին։
«Ի՞նչ են մտածում այդ մարդիկ, երբ նման բան են գրում։ Ես նախկինի նման վստահ եմ՝ եթե արտիստը խելացի չէ, հարկավոր չէ ոչինչ գրել ու ասել, իսկ եթե խելացի է՝ առավել եւս»։