Նյութեր են նախապատրաստվում ապրիլի 6-ին Աթենքի փողոցի և Հրազդանի կիրճի հատման վայրում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Կ․-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Սարգիս Ի․-ին։ Վարորդն ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։