Երևանում պատվաստվածների ընդհանուր թիվը 848 900 է: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

Առաջին բաղադրիչով իրականացվել է 444 408, երկրորդ բաղադրիչով՝ 387 755 պատվաստում:

Խթանիչ դեղաչափով պատվաստվել է 16 հազար 737 քաղաքացի: