Այսօրվանից նշանակվել եմ ՊՆ-ի խորհրդական: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
«Իշխանության կողմից արված առաջարկն ընդունել եմ: Հայրենիքի ծառայությունը 30 տարի մատուցել ենք, հիմա էլ պետք է մատուցենք, մեր կարգավիճակը դա է»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին՝ առաջիկայում Սյունիքի նախկին մարզպետի նշանակման հարցը կլուծվի, եւ նրան կոնկրետ առաջարկ է արվել, որ նա դառնա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Սյունիքի մարզի եւ Վայոց ձորի մարզի սահմանային հարցերի մասով: