Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը մեղադրել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին հանրային բանավեճը չափազանց ուժեղ վերահսկելու մեջ։

«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում սեփականությանը, նկատի ունեմ, որ կա Մարկ Ցուկերբերգ, ում պատկանում է Facebook-ը, Instagram-ը եւ WhatsApp-ը, եւ բաժնետոմսերի կառուցվածք, որտեղ Մարկ Ցուկերբերգ XIV կշարունակի վերահսկել այդ կազմակերպությունները»,- ասել է Մասկը՝ ըստ երեւությին նկատի ունենալով թագավոր Լուի XIV՝ «Արեւ Աստծոն», ում հարստությունն ու իշխանությունը հսկայական էին:

«Մեզ մոտ Twitter-ում նման բան չի լինի»,- հավելել է Մասկը, ով ներկայումս հավակնում է գնել Twitter-ի գնմանն ավելի քան 40 միլիարդ դոլարով:

Իր պոտենցիալ սեփականության մասին Մասկն ասել է, որ ցանկանում է հնարավորինս շատ բաժնետերերի պահպանել: Ներկայումս նրան է պատկանում Twitter-ի 9.1 տոկոսը:

Ըստ Daily Mail-ի, Մասկը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է Twitter-ի ալգորիթմը բաց եւ թափանցիկ պահել եւ թույլ տալ կայքին սխալվել հօգուտ խոսքի ազատության, այլ ոչ թե գրաքննության: Մասկը հավելել է, որ Twitter-ը կարող է որպես «խոսքի ազատության ներառական հարթակ» հանդես գալ։