Սկսած կիրակի օրվանից՝ ապրիլի 17-ից, ուժի մեջ Է մտնում Ռուսաստանի դրոշով նավերի մուտքի արգելքը Բելգիայի նավահանգիստներ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է RTBF հեռուստաալիքը:

ԵՄ-ի պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում կիրառվող այս միջոցը կվերաբերի շուրջ վեց հազար ռուսաստանյան նավերի կամ այն նավերին, որոնք ռուսաստանցի վարձակալները վարձել են Անտվերպենի, Զեբրյուգեի եւ Գենտայի նավահանգիստներում, նշում Է ԶԼՄ-ն՝ վկայակոչելով Բելգիայի արդարադատության եւ Հյուսիսային ծովի գործերի նախարար Վինսենտ Վան Կիկենբոռնին:

Դրա հետ մեկտեղ RTBF-ն ճշտում Է, որ պատժամիջոցների կիրառման եվրոպական կանոնները բացառություններ են նախատեսում մի շարք նավերի համար, որոնց կթույլատրվի ԵՄ-ի նավահանգիստներ մտնել հատուկ թույլտվության հիման վրա, որի համար պատաստանատվություն Է կրում կոնկրետ նավահանգիստը:

Թույլտվությունը պետք Է հաշվի առնի «այդ պահին տվյալ նավի, նավահանգստի եւ բեռի» առանձնահատկությունը, բացատրում են Բելգիայի ծովային գերատեսչությունները: Յուրաքանչյուր նավահանգստում յուրաքանչյուր նավի անհրաժեշտ Է ստանալ նոր թույլտվություն: Եվ թույլտվությունը լինելու Է կոնկրետ ապրանքի բեռնաթափման համար:

RTBF-ն բազմաթիվ բացառություններ Է թվում, որոնք ռուսաստանյան նավերին թույլ կտան մտնել բելգիական նավահանգիստներ:

Մասնավորապես, խոսքը գազի ու նավթի, ինչպես նաեւ բոլոր տեսակի դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքների, ներառյալ ցորենի եւ պարարտանյութերի, գնման, ներմուծման եւ ԵՄ փոխադրման մասին Է: Ռուսաստանի նավերի համար մուտքը բելգիական նավահանգիստներ կարող են թույլատրվել նաեւ հումանիտար նպատակներով:

Բելգիայի իշխանությունների տվյալներով՝ ներկայում ավելի քան տասը ռուսական նավեր ուղեւորվում են դեպի Հյուսիսային ծովի նավահանգիստներ, եւ միայն նրանցից երեքի համար Է մուտքն արգելվելու՝ հաշվի առնելով բոլոր գործող բացառությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: