Ռուսաստանը կշարունակի հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային մինչև պատերազմի վերջին օրը։ Այս մարտավարությունը կշարունակվի առնվազն ևս մեկ ամիս։
Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչի՝ ազգային հեռուստամարաթոնի եթերում արված հայտարարությանը։
«Պատրանքներ չպետք է լինեն, մեր քաղաքներին հրթիռային հարվածները կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը, և հիմա ապահով վայրեր չկան, հրթիռները դեռ շատ են, դրանք հիմնականում խոցում են օդային բազայի հրթիռները։ Նրանք դեռ հարյուրավոր նման հրթիռներ ունեն»,֊ասել է Արեստովիչը։ Նա կարծում է, որ Ռուսաստանը հրթիռների մի մասը կթողնի «ՆԱՏՕ-ի հետ սարսափելի պատերազմի համար»։
«Բայց կարծում եմ, որ դեռ մի ամիս էլ կտևի, այստեղ պետք է այս առումով պատրանքներից ազատվել»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արեստովիչը հայտարարել էր, որ Մարիուպոլի գրավման դեպքում Ուկրաինայի զինված ուժերը վճռականորեն կգործեն և վերջնականապես կկործանեն ուկրաինական հողում գտնվող ռուսական զորքերին։