Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ ապրիլի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլը վերահսկողության տակ առնելու մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նախարարի զեկույցում ասվում է, որ Ազովստալում այժմ արգելափակված է ավելի քան 2000 զինյալ, 1478-ն արդեն հանձնվել է։

Շոյգուն Մարիուպոլն անվանել է ազգայնական Ազովի մայրաքաղաք (Ազովի գումարտակը ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում), ինքնին քաղաքն ազատագրվել է, սակայն զինյալները մնում են Ազովստալում։