Եվրամիությունը հանձնառու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Վարչապետ Փաշինյանի հետ քննարկել եմ Հարավային Կովկասում կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի հասնելու հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է ԵՄ խորհրդի նախագահը։