Այսօր՝ ապրիլի 25-ին, ՌԴ ազգային անվտանգությունը կանխել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ կազմակերպված մահափորձը, հայտնում է Интерфакс-ը։
Հնարավոր հարձակվողները բերման են ենթարկվել և խոստովանական ցուցմունքներ են տվել։ Ոստիկանները հայտնաբերել են Մոլոտովի կոկտեյլներ, 6 ատրճանակ, սղոցված որսորդական հրացան, նռնակ և հազարից ավելի փամփուշտ։
«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրում էր հարձակվել և սպանել հայտնի ռուս լրագրողի»,- ասել է Պուտինը ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում։
Ուժայինների տվյալներով՝ «ահաբեկչական խմբի» հետևում կանգնած են եղել ուկրաինական հատուկ ծառայությունները։