Հռիփսիմե Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։
Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ մինչև ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։
Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։
Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։
Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ։