Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված, ապա՝ հիվանդանոցում մահացած հղի կինը Սոնա Մնացականյանն էր Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր։ 

«Support Our Heroes – Armenia» կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Սոնան միշտ կմնա իրենց սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

 
 

«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

 
 

Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին »։