Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավորներն ուղեւորվեցին Ազգային ժողով: Նշենք, որ քիչ անց տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխանը, ինչը նշանակում է, որ խորհրդարան է գալու նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները երկու շարքով փակել են Դեմիրճյան փողոցը: Նրանք միայն Դեմիրճյան փողոցի բնակիչներին են թույլ տալիսներս ու դուրս անել, եթե ցույց են տալիս անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր: Ոստիկանական այդ շղթայի հետեւում 100-ից ավելի ոստիկաններ են ու ոստիկանական մեքենաներ: