Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյան այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել՝ բանավեճի հրավիրելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ցանկացած բանավեճի՝ ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։

Սեյրան Օհանյանը կմասնակցի բանավեճին թե ոչ, ԼՈՒՐԵՐ.com -ը փորձեց ճշտել իրենից: Նա նշեց, որ չի մասնակցելու բանավեճին, քանի որ ավելի կարևոր հարցերով է զբաղված.

 

«Բանավիճելու բան չունեմ նրանց հետ, զբաղված եմ... այօսրվա հիմնական խնդիրները անվտանգությանը վերաբերող խնդիրներն են, իսկ անվտանգությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ նրանք դժվար թե կարողանան բանավիճել»,- ասաց Սեյրան Օհանյանը: