Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ մինչ ելույթը մեծ էկրանին ցուցադրվեց հերոսի մասին տեսաֆիլմ։
«Մենք օրինական դաշտում քեզ արդեն դատի ենք տվել որպես մեղադրյալ՝ հազարավոր զոհերի համար։ Նիկոլ, քո երեխեքը, քո ընտանիքը պատասխան եք տալու։ Մենք՝ նահատակված տղաների ծնողներն ու հարազատները, այստեղ ենք հանուն արդարության, ազնվության մենք այստեղ ենք մեր տղերքի արյունը պահելու համար, Նիկոլ դու այն ջուր չե′ս սարքելու։ Մենք այստեղ ենք մեր Հայրենիքի համար, չե′ս ծախելու Նիկոլ»,- ասաց զոհված զինծառայողի հարազատը։
Նրա խոսքով ՝ հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք, նույնիսկ հազարավոր հոգեկան խնդիրներով երեխաներ ունեցան, որի մեջ Սաքունցը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։
«Այս ամենը, Նիկո′լ, քո խունտայի հետևանքն ա»,- ասաց նա և դիմեց տանը նստած ցույցերին հետևող քաղաքացիներին․
«Ժողովուրդ պետք է կանգնեցնել Նիկոլին, քանի դուք չեք հագել սգի շորերը։ Ժողովուրդ ջան, մենք այստեղ ենք մեր վիշտը թողած, դուք ո՞ւր եք։ Նիկոլը, երբ եկավ ղեկավարության՝ խաբեբաությամբ, ո՞ր իրա ասածն ա արել։ Հիմա մեն պետք է միասնական լինենք և մեր ներքին թշնամուն հեռացնենք առաջինը»։