Երևանում վաղ առավոտից իրականացվող ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են ոստիկանությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Նշենք, որ վաղ առավոտից Երևանում ակցիաներ են իրականացվում։ Երիտասարդները փակել են մետրոն։