Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ Սևերոդոնեցկում և նրա շրջակայքում մարտերը շարունակվում են։
«Սևերոդոնեցկում, որտեղ մարտեր են ընթանում քաղաքի կենտրոնում, տուժել է ինը տուն, Լիսիչանսկում՝ երկուսը, ինչպես նաև հրշեջների ենթակառուցվածքն ու տրանսպորտը»,- ասել է նա։
Լուգանսկի շրջանի ղեկավարը հավելել է, որ «Մետելկինոյի և Բելոգորովկայի տարածքում հակառակորդը փորձել է գրոհային գործողություններ իրականացնել», սակայն կորուստներ է կրել և վերադարձել դիրքեր։