2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո սովորական մարդկանց կյանքում ֆինանսական առումով, մեծ հաշվով, շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Մինչդեռ հեղափոխական պաշտոնյաները շարունակում են պնդել, որ իշխանափոխությունից առաջ իրենք շատ ավելի լավ էին ապրում և որևէ դիվիդենտ իրենց պաշտոններից չեն ստացել, պարզապես մտել են այս պատասխանատվության տակ այսպես ասած՝ հանուն ժողովրդի: Այդպես է արդյոք և արդյոք ՔՊ-ականները մինչ հեղափոխությունը իսկապես ավելի լավ են ապրել քան այսօր՝ դատեք ինքներդ:
2017-ին Նազարյանը հայտարարագրել էր ընդամենը 1 միլիոն դրամի եկամուտ: 2019-ը թվականի հայտարարագիրը արդեն իսկ արտացոլում էր Լենա Նազարյանի կյանքում առկա փոփոխությունները: Նա հայտարարագրել էր 6,537,640.00 ՀՀ դրամի համաչափ եկամուտ: 2020-ի հայտարարագիրը վկայում է այն մասին, որ հեղափոխությունը Լենա Նազարյանի վրա լավ է անդրադարձել: Նա հայտարարագրել է երկու բնակարան, մեկն` Առինջում, մյուսը` Նորք-Մարաշ վարչական շրջանում: Բացի այդ, վերջինս հայտարարագրել է նաև 12,437,850.00 ՀՀ դրամի եկամուտ, բանկային հաշվի մնացորդն էլ կազմել է 1,000,000.00 ՀՀ դրամ:
Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը 2019-ի հայտարարագրում նշել էր միայն 2,856,048.00 ՀՀ դրամի եկամուտը: Արդեն 2020-ին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,479,949.00 ՀՀ դրամ և 225 եվրո: Եղոյանը հայտարարագրել էր կանխիկ 50,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է համապատասխանաբար՝ 10,652,960.00 և 1,131,622.00 ՀՀ դրամ` ստացված ՀՀ Ազգային ժողովից և վարչապետի աշխատակազմից:
Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը հեղափոխությունից հետո հայտարարագրել էր ընդամենը 450,000.00 ՀՀ դրամ գումարին համարժեք եկամուտ: 2020-ի հայտարարագրում նշվում է, որ Տաթևիկ Հայրապետյանը արդեն իսկ ձեռք է բերել բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում: 7,900.00 ԱՄՆ դոլարով նա ձեռք է բերել նաև HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,923,467.00 ՀՀ դրամ, եկամուտները՝ 8,933,650.00 և 358,031.00 ՀՀ դրամ:
ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը 2018-ին բավական համեստ հայտարարագիր էր ներկայացրել: Անշարժ և շարժական գույքի ցանկում Սանոսյանը հայտարարագրել էր մեկ բնակելի տուն, երեք հողամաս և մեկ ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ 240։ Սանոսյանի դրամական միջոցները կազմում էին 1,1 միլիոն դրամ և 90 000 ռուբլի։ Իսկ եկամուտները ընդամենը՝ 41 650 դրամ։ 2019-ին Սանոսյանի ստացած եկամուտները կրկնապատկվել են։ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նա ստացել է 10,8 միլիոն դրամ։ 44 990 դրամ էլ ստացել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանից: Դրամական միջոցները ևս ավելացել են։ Նա նշել է, որ տարվա վերջում ունեցել է 1,4 միլիոն դրամ, 70 000 ռուբլի, իսկ բանկային հաշվին առկա էր 653 դրամ։ Սանոսյանը վերջին հայտարարագիրը ներկայացրել է նախորդ տարի՝ 2021-ին` հայտարարագրելով 2020-ին տիրապետած գույքն ու եկամուտները։ Ըստ դրա՝ Սանոսյանի դրամական միջոցները կրկին ավելացել են. ունեցել է 1,8 միլիոն դրամ, 70 000 ռուբլի կանխիկ դրամ, իսկ բանկային հաշվին՝ 618 000 դրամ։ Որպես Գեղարքունիքի մարզպետ` նա ստացել է 10,6 միլիոն դրամ եկամուտ, իսկ Արտաքին տնտեսական կապերի համալսարանից՝ 5 567 դրամ։
Սորոսական համարվող պատգամավորներից Մարիա Կարապետյանը հեղափոխությունից հետո հայտարարագրել էր ընդամենը 340,000.00 ՀՀ դրամ և բնակարան: Հեղափոխությունից հետո վերջինիս դրամային նախասիրությունները կտրուկ փոփոխություն են կրել: 2020-ի համար նա հայտարարագրել է 53.91 ԱՄՆ դոլար, 581,980.50 ՀՀ դրամ,4,756.63 լարի, կանխիկ դրամը կազմել է՝ 30,000.00 ՀՀ դրամ: 2020-ին Կարապետյանի եկամուտները կազմել են 8,957,360.00 ՀՀ դրամ: Համաձայնեք` որտեղ է 340,000.00 ՀՀ դրամը և որտեղ է 8,957,360.00 ՀՀ դրամը:
ՔՊ-ական Արփինե Դավոյանը, ով վերջերս հաճախ է աչքի ընկնում ընդդիմադիր հայացքների տեր քաղաքացիների քննադատությամբ, 2018-ին հայտարարագրել էր ընդամենը 576 հազար դրամի եկամուտ: 2020-ին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,198,425.00 ՀՀ դրամ, կանխիկ՝ 1,500,000.00 ՀՀ դրամ, աշխատանքից ստացված վարձատրությունը կազմել է 8,945,560.00 ՀՀ դրամ,և 1,016,201.00 ՀՀ դրամ:
2018 թվականին Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնած Գարիկ Սարգսյանը հայտարարգրել էր ընդամենը 980,000.00 ՀՀ դրամի չափով եկամուտ: Արդեն 2021-ին նրա եկամուտները կազմել են 11,193,083.00 ՀՀ դրամ:
2018 թվականին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, ստանձնելով Շիրակի մարզպետի պաշտոնը, բավականին համեստ հայտարարագիր էր ներկայացրել: Մասնավորապես, որպես աշխատավարձից ստացված եկամուտ` նա նշել էր 341,093.00 ՀՀ դրամը, հողամաս,1,500,000.00 ՀՀ դրամի դրամական միջոց, VAUXHALL ASTRA 1.8 ավտոմեքենա:2020-ին Կարեն Սարուխանյանը հայտարարագրել էր հողամաս, բնակարան Գյումրիում,VAUXHALL մակնիշի ավտոմեքենա,MERCEDES-BENZ 320 S մակնիշի ավտոմեքենա գնված 2019 թվականին, 1,096,000.00 կանխիկ գումար, աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 8,824,470.00 ՀՀ դրամ, 5,000,000.00 ,4,000,000.00 և 1,000,000.00 դրամն էլ ստացված փոխառություններն էին:
Պեկ նախագահ Ռուստամ Բադասյանը 2018-ին, ստանձնելով կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր ընդամենը 2,514,709.00 դրամի եկամուտ: 2021-ին արդեն վերջինս հայտարագրել է՝ 2019-ին գնված բնակարանը, և 26,734,267.00 դրամի չափով եկամուտ:
Վերը նշվածը ավելի քան ցայտուն արտացոլում է այն դրական, և մեղմ ասած, կտրուկ փոփոխությունները, որոնք կատարվել են ՔՊ-ականների կյանքում հեղափոխությունից հետո: ՔՊ-ականների պնդումները, թե հեղափոխությունից առաջ նրանք ավելի լավ էին ապրում, ակնհայտ կերպով անկեղծ չեն: