«Ով ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն է ունենալու աշխարհի քարտեզի վրա»,֊ տելեգրամյան իր ալիքում այսպիսի կասկած է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ես տեսա հաղորդագրություն այն մասին, որ Ուկրաինան, «Լենդ լիզի» ծրագրի շրջանակում ցանկանում է «իր արտասահմանյան տերերից» ստանալ հեղուկացված բնական գազ՝ 2 տարի հետո առաքման համար վճարելու պայմանով: Հակառակ դեպքում՝ հաջորդ ձմռանը այն պարզապես «կսառչի»։
Պարզապես մի հարց. Իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։ Չնայած ամերիկացիներին այլևս չի հետաքրքրում, նրանք այնքան են ներդրել «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար միևնույն է»,֊գրել է Մեդվեդևը։