«Արթուր Վանեցյանի որոշումը, մեծ հաշվով, սպասելի էր, քանի որ նա հայտարարել էր, որ այլևս չի գնալու խորհրդարան, բայց ինձ համար անակնկալ էր այն, որ հենց այս փուլում նա դա արեց. կարծում էի՝ աշնանը կլինի»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու այսօրվա հայտարարությանը:

Թովմասյանի խոսքով՝ այս ընթացքում համոզվել են, որ պատգամավորական գործունեությամբ, պատգամավորական մանդատը գործի դնելով, ցավոք, Հայաստանում շատ բան հնարավոր չէ փոխել և Հայաստանը խորհրդարանական երկիր է միայն թղթի վրա, այլ ոչ բովանդակային առումով:

«Մեր խմբակցությունը շարունակելու է գործել, մանդատները վայր դնելու վերաբերյալ չեմ կարող որևէ բան ասել: Բնականաբար, կհավաքվենք, կքննարկենք մեր հետագա անելիքները»,-ասաց Թովմասյանը: