Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ինչպես հայտնել էինք, «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին։ Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել էր շրջանառվող լուրերը։

«Հաստատում եմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանին ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»,֊ասել էր Մարոտան: