Կաննի 75 -րդ կինոփառատոնին հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը բարձր մակարդակով ներկայացրեց Հայաստանը։
 
«Այս տարի մայիսին հրավիրվեցի և մասնակցեցի Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնին, որտեղ հնարավորություն ընձեռնվեց ստեղծագործություններս ներկայացնել համաշխարհային կինոընկերությունների պատվիրակություններին. արդյունքում՝ համագործակցության բազմաթիվ առաջարկներ»,-ասաց Շուշան Սարգսյանը։
 
«Թերևս, կառանձնացնեմ առավել նշանակալիներից մեկը. առաջարկ ստացա երաժշտություն գրել մի ֆիլմի համար, որի գլխավոր դերակատարներից մեկը համաշխարհային կինոաստղ Կատրին Դենյովն է։ Ֆիլմի սաունդթրեքը (soundtrack) հնչելու է համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի երգչուհու կատարմամբ, ում անունը դեռ չեմ բացահայտի։ Կարող եմ ասել նաև, որ ֆիլմն արտադրվելու է համատեղ (Ֆրանսիա, Բելգիա, ԱՄՆ և Պորտուգալիա)։ 
Շուտով ավելին... »,-նշեց նա։
 
Եզակի դեպքերից  է, երբ հայ կոմպոզիտորը ներկայանում է Կաննի միջազգային կինոփառատոնին...