Տևական ժամանակ է, ինչ մամուլում և համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ զրկվելու են իրենց մանդատներից, քանի որ վերջիններս բացակայել Ազգային ժողովի նիստերից, աշխատանքներից: Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող են ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ խոսքով: Սակայն, սա այն դեպքն է, երբ ՔՊ-ն ակնհայտորեն սեփական աչքի գերանը չնկատելու է տալիս, այն պարզ պատճառով, որ իրենց շարքերում էլ աշխատանքից բացակայելու հանդեպ մեծ սեր ունեցող պատգամավորների պակաս, կարծես թե, չի զգացվում:
Դիցուք՝ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը բացակայել է 91 անգամ:
Սիսակ Գաբրիելյանը՝ 66:
Մերի Գալստյանը՝ 104 անգամ:
Դավիթ Դանիելյանը նիստերից բացակայել է 80 անգամ:
Սարգիս Խանդանյանը բացակայել է 84:
Քրիստինե Պողոսյանի բացահակությունների թիվը կազմում է 70:
Ծովինար Վարդանյանինը, ով, ի դեպ, ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնանկ անելու նախագծի զեկուցողներից մեկն է՝ 75:
Նախորդ գումարման ԱԺ-ում'
Սոս Ավետիսյանը բացակայել էր 132 անգամ, սակայն, դա չխանգարեց նրան դեսպանի պաշտոն ստանալ:
Ռուստամ Բաքոյանը բացակայել էր 220 անգամ:
Անուշ Բեղլոյանը 163 անգամ:
Սիսակ Գաբրիելյանը 249 անգամ:
Մերի Գալստյանը՝ 276:
Տաթևիկ Գասպարյանը՝ 259:
Գրիգորյան Հռիփսիմեն 187:
Արմեն Խաչատրյանը 184:
Արեն Մկրտչյանը՝ 211:
Լենա Նազարյանը 290:
Քրիստինե Պողոսյանը 343:
Արուսյակ Ջուլհակյանը 289:
Արդյո՞ք այս բոլոր պատգամավորների բացակայությունները հարգելի են, եթե ոչ, ապա ՔՊ-ն պետք է արդարության և օրենքի տառի վերականգնումն սկսի հենց իրենից և այսչափ բացակայություններ ունեցած ՔՊ-ական պատգամավորների՝ մանդատից զրկելու հարցը նույնպես պետք է քննարկվի: Հակառակ դեպքում' իշխանությունները կասկածի տակ են դնելու իրենց սկզբունքայնության իրական մոտիվացիան: