Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է մոտ ապագայում եռակողմ հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ Tasnim գործակալությանը հղումով։

«Առաջիկայում մենք Թեհրանում եռակողմ հանդիպում կանցկացնենք Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով»,- ասել է Աբդոլլահյանը։

Նա նաև նշել է, որ Թեհրանն ու Բաքուն հաղթահարել են «թյուրիմացության փուլը» և այժմ գտնվում են երկու երկրների շահերին համապատասխան համապարփակ հարաբերությունների զարգացման փուլում։