«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը որոշեց ու պաշտոննակ արեց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի: «Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը՝ Արթուր Ղազինյանից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այդ հարցին այժմ չի անդրադառնա: «Այդ մասին սեպտեմբերին կխոսենք»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նապագահը:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաև քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում