Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան «կարող է հաղթել վիշապին, որը ստիպել է աշխարհի կեսին դողալ», գրում է nv.ua֊ն։

Նա նշել է, որ Ուկրաինան և ուկրաինացիները դարձել են սուպերհերոսներ ողջ աշխարհի համար, սակայն դրա համար «ստիպված են եղել մեծ գին վճարել»։ Զելենսկին վստահ է, որ «ուկրաինական դրոշը, որը տեղադրվել է «Змеиный» կղզում, ի վերջո կվերադառնա Ղրիմ և այլ օկուպացված տարածքներ»։

«Մինչև կեսգիշեր 1 րոպե է մնացել, և մեկ միտք կա, որով ուզում եմ կիսվել։ Մեզ համար 134 օր հեշտ չէր քնել, բայց այս բոլոր օրերին մենք գիտեինք, թե ինչու ենք արթնանում, ում համար և ամենակարևորը՝ ով է մեզ արթնացնում։ Մենք ուկրաինացիներ ենք, պարզապես բարի, խաղաղ մարդիկ։ Մենք միայն ուզում ենք ապրել ազատ մեր երկրում: Բայց Աստված ծրագիր ունի։ Եվ եթե մեզ բաժին ընկավ հաղթել վիշապին, որից աշխարհի կեսը դողում է, մենք կարող ենք դա անել»,- ասել է Զելենսկին։