Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բարեկամ Վրույր Փենեսյանը հյուրընկալվեց Մոնակոյի արքայազնի պալատում և փոխանցեց Արամ Խաչատրյանի 1973 թ-ին Ռոստրոպովիչի հետ Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հետ արված լուսանկարը, որը ցուցադրվում է տուն-թանգարանում, և այսուհետ կցուցադրվի նաև պալատի ցուցասրահում։
Իսկ այսօր Մոնակոյի արքայական պալատից` արքայազն Ալբերթ 2-րդի անունից, մեզ ուղարկեցին մի ջերմ շնորհակալական նամակ:
Առաջին անգամ է, որ Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև համագործակցություն է ստեղծվում։
Հուսով ենք` այն շարունակական կլինի: