Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։
Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։
Հետազոտությունների փաստաթղթսվորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։