Նոր Apple iPhone 14 սմարթֆոնի արժեքը կսկսվի 799 դոլարից, ինչպես iPhone 13-ինը՝ վաճառքի սկզբում, հայտնում է MacRumors պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Խոսակցությունների աղբյուրը կորեական Naver բլոգային ծառայությունում գրանցված «yeux1122» օգտահաշիվն է։ Նրա խոսքով՝ Apple-ը չի բարձրացնի բազային մոդելի գինը՝ վաճառքը խթանելու և սմարթֆոնների համաշխարհային շուկայում մատակարարումների ընդհանուր անկումը փոխհատուցելու համար:
iPhone 14-ի գնի սառեցման որոշումը, ըստ ինսայդերի, ընդունվել է ընկերության «մենեջմենթի ամենաբարձր մակարդակով»՝ չնայած արտադրության ծախսերի աճին և մատակարարման շղթայում առկա խնդիրներին։
2022 թվականի աշնանը Apple-ը պետք է ներկայացնի չորս սմարթֆոն նոր շարքից՝ 6,1 դյույմանոց iPhone 14, 6,1 դյույմանոց iPhone 14 Pro, 6,7 դյույմանոց iPhone 14 Max և 6,7 դյույմանոց iPhone 14 Pro Max։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 14-ն ավելի հզոր է լինելու, քան անցյալ տարվա մոդելը՝ չնայած հնացած պրոցեսորին։ Փաստն այն է, որ 2021 թվականի Apple A15 Bionic չիպը, որն օգտագործվել է iPhone 13 շարքում, պատասխանատու կլինի iPhone 14 և 14 Max-ի համար, սակայն որոշ ինժեներական բարելավումներ թույլ կտան բարձրացնել հզորությունը տասներեքերորդ մոդելի համեմատ: